24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լարված իրավիճակ ՊԵԿ–ի դիմաց․ ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ է

Ավտոներկրողները Պետական եկամուտների կոմիտեի դիմաց ակցիա են անում: Նրանք պահանջում են փոխել ոլորտի քաղաքականությունը: Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը: Ավտոներկրողներն իրենց պահանջները գրավոր փոխանցեցին՝ մաքսատունը Գյումրիից տեղափոխելու, աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի, բեռնափոխադրման և այլ հարցերի հետ կապված:

«Մաքսատունը արդյունավետ չի աշխատում, մեքենաները բեռնաթափող կազմակերպության աշխատանքի հետևանքով մեքենաները վնասվում են: Կարաք հրապարկեք ձեռնարկության, ընկերության անունը, մեկ էլ, թե ով է դրա սեփականատերը, ինչ տենդեր է եղել: Իմ ոչ պաշտոնական տվյալներով՝ հենց Գյումրու մաքսատան պետն է»,-խոսնակին դիմելով՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակցի խոսքով՝ իշխանությունները զբաղվածության և գործարարության խթանման համար քայլեր չեն ձեռնարկում, այլ՝ ճիշտ հակառակը:

«ՊԵԿ-ի քաղաքականության և վարչարարության հետևանքով ադրբեջանական գործարար հատվածը ֆինանսավորում է ստանում: Մեղադրանք եմ հնչեցնում, թող մեկը կանգնի ու ասի՝ նման բան չկա: Տնտեսավարող սուբյեկտի պոտենցիալը մեկ ամսում կազմում է 15 մեքենա, բայց ներկայիս կառավարման համակարգի պատճառով բերում են ոչ 15, այլ 5 մեքենա, դիտավորյալ ներկրումների հետ կապված տեմպը դանդաղեցրել են: Ղազախները ՀՀ սահմանը չանացած ստանում են ՀՀ գրանցում, Վրաստանից միանգամից գնում են Դուբայ՝ մեքենա գնելու՝ որպես ՀՀ քաղաքացիներ, և շրջանցում են մեր տնտեսավարողներին»,-նշեց մասնակիցը՝ հավելով, որ աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի պատճառով ներկրվող մեքենաների ղեկը փոխում են Վրաստանում, իսկ այդ ոլորտում հիմնականում ադրբեջանցիներ են աշխատում:

Ավտոներկրողները փակեցին Խորենացի փողոցի երթևեկելի հատվածի մի մասը: Ոստիկաները փորձում են այն բացել: Այս պահին ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունենում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ