14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Փառք Աստծո, որ ինձ իրենք չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ. Վանեցյանը սրում է.168 Ժամ

Շատ ուրախ եմ, որ պարոն Մկրտչյանը վերջապես հասկացել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ի պաշտոնե չի կարող լինել որևէ քաղաքական թիմի անդամ, առհասարակ ԱԱԾ աշխատակիցը ծառայում է պետությանը, այլ ոչ թե օրվա քաղաքական իշխանությանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի այն հայտարարությանը, որ Վանեցյանը երբեւէ իրենց թիմի անդամ չի եղել, ԱԱԾ տնօրեն է եղել, իսկ բացահայտումներ անելը պարծենալու բան չէ, ԱԱԾ-ի տնօրենի պարտականությունն է։

 

«Ինչ վերաբերում է բացահայտումներով պարծենալուն, ի տարբերություն բոլորի՝ ես երբիցե ԱԱԾ բացահայտումներով չեմ պարծեցել, պարծեցել են և փորձել են դիվիդենտներ քաղել ինչ-ինչ մարդիկ։

 Կարծում եմ, որ այդքանից հետո պարոն Մկրտչյանը դեմ կքվեարկի և դեմ կխոսի այն նախագին, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական, որով անթույլատրելի է այս պաշտոնների քաղաքականացումը։ Փառք Աստծո, որ ինձ իրենք չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ»,-ասաց նա։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ