«Ուզում եմ մեջքս հենել Հայրենիքին՝ չկա, դատարկ է, ետ-ետ եմ գնում … »
Իմ կյանքի ամենասև օրը: Հոշոտված Վազգեն Սարգսյանը ընկած նստարանին, վիզը ծուռ, մահվան խավարում: Այդ պատկերը մնաց իմ մեջ որպես Հայաստան՝ վիզը ծուռ, ընկած աշխարհի խավարում: Այդ օրը իմ թիկունքից պակասեց Հայրենիքը: Ուզում եմ մեջքս հենել Հայրենիքին՝ չկա, դատարկ է, ետ-ետ եմ գնում, հազիվ եմ հավասարակշռությունս պահում, որ չընկնեմ:
Էլ ե՞րբ մենք կունենանք մի նոր Սպարապետ, որ սխալներ անի ու շտկի Հայրենիքի սիրով, որ անիծվի ու սրբագործվի Հայրենիքի սիրով, որ կանչի ու գնան նրա հետ մահապարտ՝ Հայրենիքի սիրով, որ մեռնի ու անմահանա Հայրենիքի սիրով, որ չվախենա հայի ուժից, որ կոշտ ու կոպիտ հավատարմություն ունենա Հայրենիքի հանդեպ ու պայծառ ու նուրբ հավատ: Սատանան դժոխքից հանեց իր հրեշավոր լամուկներին, որ խավարեցրին մեր ուժը, կտրեցին ապագայի՝ մեզ պարզած ձեռքը: Թող ների ինձ իմ լույս դարձած Հայկ որդին:
Վաչագահ Ա. Սարգսյան