‹‹Ինչքան որ ‹‹դըմբ-դըմբ հու››-ի իշխանազավթումն էր հեղափոխություն, այնքան էլ՝ 2020-ի բյուջեի նախագիծը›› Էդուարդ Շարմազանով
2020 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ Փաշինյանի արտահայտած այն կարծիքի, թե բյուջեն հեղափոխական է, ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը հետևյալ կերպ մեկնաբանեց. ‹‹Բյուջեն չի կարող լինել հեղափոխական և Փաշինյանի այդ հայտարարությունները արդեն անհեթեթություններ են: Բյուջեի հեղափոխականը ո՞րն է : Եթե Փաշինյանը նկատի ունի, որ սա բարելավում է ժողովրդի կյանքը, այդ դեպքում, թող նա իր դաչայից մի պահ դուրս գա ու ժողովրդի հետ խոսի: Մի գուցե սա իր ընտանիքի անդամների, մերձավորների համա՞ր է հեղափոխական բյուջե, իհարկե, քանի որ 2 մլն դոլլարի տուն է վերանորոգում, 55 մլն դոլլարի նոր ինքնաթիռ է գնում, 35 հազար դոլլար տվել է, թռել է Լոս Անջելես, հետ է եկել: Այսպիսի բաների համար մի գուցե բյուջեն հեղափոխական է, բայց ոչ հասարակ ժողովրդի համար: 4.9% տնտեսական աճով ի՞նչ հեղափոխական բյուջե, մեր օրոք տնտեսական աճը եղել է 7,5%: Հարց եմ տալիս ժողովրդին՝ ո՞ւմ թոշակներն ու աշխատավարձերն են հեղափոխական տեմպերով բարձրացրել, ո՞ւր են խոստացված ներդրումները, հեղափոխական ներգաղթը ո՞ւր է, ինչքա՞ն կարելի է մարդկանց խաբել: Այս ընթացքում ում կյանքի որակն է բարելավվել, բացի իր հարազատներից: 2 մլն տալ տուն վերանորոգելու փոխարեն, թող աղետի գոտում ապրող մարդկանց մասին մտածի: Կապիտալ ծախսերը ամբողջությամբ գնում են ճանապարհաշինության վրա, որ ժողովուրդը տեսնի , որ գործ է արվում, բայց քանի՞ մշակույթի տուն է վերակառուցել, քանի դպրոց ու մանկապարտեզ է սարքվել: Ինչքան որ ‹‹դըմբ-դըմբ հու››-ի իշխանազավթումն էր հեղափոխություն, այնքան էլ՝ 2020-ի բյուջեի նախագիծը: Այո՛ հեղափոխություն եղել է արժեքային համակարգում, որտեղ տրանսգենդերն ազգային ժողովից խոսում է, իսկ վարչապետն էլ տրանսգենդերության քարոզ է անում, այդտեղ հեղափոխության մեծ առաջընթաց ունենք, բայց մնացած ոլորտներում՝ ոչ: Սա հուսախաբության հեղափոխություն է քանի որ եթե այսօր Փաշինյանի դեմ գնացողների թիվն հասնում է 60 հազարի, ապա շատ շուտով այդ թիվը կդառնա 6 հարյուր հազա ››,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Մերի Գևորգյան
meganews.am