27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վաչապետը՝ դասական աղանդավոր

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակել է Նոր Կտակարանի իր ամենասիրած «կտորներից» մեկը՝ Տասը մնասների առակը։ Բայց առակի միջից հանել է իր թերևս ամենաչսիրած «կտորներից» մեկը, որտեղ բառացիորեն հետևյալն է ասված. «Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրա թագավորի»» (Ղուկ. 19.14)։

Հիմա ինձ իսկապես հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Փաշինյանն այս հատվածը հանել հիշատակված առակից։ Կանխազգացո՞ւմ է դա, թե՞ սկսել է ինչ-որ բաներ հասկանալ։ Այսինքն՝ գիտակցվա՞ծ խմբագրում էր, թե ենթագիտակցությունն է հուշում նրան, որ մի բան այն չէ։

Բայց եթե լուրջ, ապա խմբագրելով Ավետարանը, այնտեղից հեռացնելով իր քիմքին տհաճ հատվածները՝ վարչապետ Փաշինյանը գործել է որպես դասական աղանդավոր։ Մեկ էլ նրանք են այդպես խմբագրում Սուրբ Գիրքը»։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ