Կապիտալը Հայաստանից գնում է. ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին, քանի որ այն չի սպասարկում պետության և ժողովրդի շահը
«Պինդ բռնվեք, թիվ եմ հնչեցնում ներդրումների մասին: Ներհոսքի և արտահոսքի տարբերությունը ՀՀ-ում ինչքա՞ն է եղել, գիտե՞ք: Օտարերկրյա ուղղակի ներդրումները տնտեսության իրական հատվածում եղել է ընդամենը 19 մլն դոլար, այսինքն, կապիտալը Հայաստանից գնում է»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով խմբակցության տեսակետը 2020-ի պետբյուջեի նախագծի մասին:
«2020 թվականի ներկայացրած պետբյուջեն ամենևին չենք համարում հեղափոխական,-նկատեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: -Ամենևին հեղափոխական բյուջե չէ և տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է: Այն ցուցանիշները, որ դրված են, դրանցով չենք կարող հասնել նպատակներին, որոնք հեղափոխության ընթացում բոլորիս մոտ առաջացել էին», – ասաց Մեքումյանը՝ նշելով.
«Տնտեսական հեղափոխությունը չի կարող իրողություն դառնալ»:
Մելքումյանը հայտարարեց՝ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին, քանի որ այն չի սպասարկում պետության և ժողովրդի շահը: