Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին միացան դասախոսները՝ նախազգուշական գործադուլով
Քչ առաջ ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետից մեկնարկեց բողոքի ցույց և երթ՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
Անկախ նրանից, թե ինչ է հայտարարել վարչապետը, ուսանողները պահանջում են նախարարի հրաժարականը:
Հիշեցնենք, Արայիկ Հարությունյաը այս օրերին գտնվում է Փարիզում Նիկոլ Փաշինյանի հետ միասին:
ԵՊՀ Հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսների գերակշիռ մասը միացել է ուսանողների բողոքին: Նրանք մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել, ինչպես նաև հադես են եկել հայտարարությամբ:
ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին միացել են այլ քաղաքական ուժեր: