07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանի կողմից. ադրբեջանցին՝ Փաշինյանին (տեսանյութ)

Այսօր՝ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովից հետո, հետաքրքիր երկխոսություն և հարցուպատասխան ծավալվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ադրբեջանցի մի բլոգերի միջև, գրում է «Հրապարակ»-ը։

Փաշինյանը ելույթ էր ունենում «Ագորա-2» տաղավարում վարպետաց դասի ձևաչափով, որտեղ խոսեց Արցախյան խնդրի, դրա ծագման, առկա իրավիճակի և հնարավոր լուծման մասին:

Երկարաշունչ ելույթից հետո ՀՀ վարչապետին հարցեր ուղղեց ադրբեջանցի մի բլոգեր: Նրա հարցերը մի քանիսն էին, ուստի Փաշինյանը որոշեց գրի առնել, որ հիշի:

Մինչ նա գրիչ էր փնտրում, հարց ուղղող ադրբեջանցին իր ձեռքի գրիչն առաջարկեց Հայաստանի վարչապետին՝ ասելով.

«Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանից»: Փաշինյանն էլ այդ պահին սիրով ընդունեց նվերը: Թեև, հետո մեզ տեղեկացրին, որ Նիկոլ Փաշինյանն իր ստացած նվեր գրիչը հետ է փոխանցել ադրբեջանցուն:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ