19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Արայիկ Հարությունյանն աշխատավարձ է ստացել «Սորոսի» գրասենյակից. թվեր են հրապարակվել

Դեռևս հունիս ամսին «ՎԵՏՕ»-ն արձանագրել ու հրապարակել է, որ Հայաստանում իշխանությունը զավթված է օտարերկրյա գործակալական ցանից կողմից: Խոսքը վերաբերում է նաև «Սորոսի» գործակալական ցանցին: Կան այլ ցանցեր ևս, սակայն ամենաակտիվը Սորոսի գործակալական ցանցն է: Արայիկ Հարությունյանն աշխատավարձ է ստացել Ջորջ Սորոսից, երբ աշխատում էր «Թրանսփարանսի ինթերնեյշնլ» կազմակերպությունում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

Նշենք, որ շարժումն այսօր հայտարարեց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին միանալու մասին և այս պահին գտնվում է ԿԳՄՍ նախարարության մոտ: Մալյանի խոսքերով, վերոնշյալ կազմակերպությունը հիմնադրվել է հենց Սորոսի կողմից. «Այնտեղ աշխատել է մեր այսօրվա ԿԳՄՍ նախարարն ու աշխատավարձ է ստացել: Նրա փոխնախարարները ևս անմասն չեն մնացել: Օրինակ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի «հանրային քաղաքականության» ինստիտուտը 2016, 17, 18 թվականներին համապատասխանաբար ստացել է 42 հազար, 49 հազար, 38 հազար դոլար»:

Մալյանի խոսքերով, «սորոսականների» միակ աստվածը Սորոսի կողմից ստացած դոլարներն են, ինչի համար էլ իրենք իրենց գործունեությունը ծավալում են։

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ