24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարդագույն խոստումներ եւ տխուր իրականություն. արտագաղթը շարունակվում է. Ժողովուրդ

օրաթերթը պարզել է, որ Հայաստանի մշտական բնակչության թիվը վերջին մեկ տարվա ընթացքում պաշտոնա­պես նվազել է 11 հազար 700-ով: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի մշտական բնակչության թիվն այս տարվա հոկտեմբերի 1-ին 2 մլն 957 հազար 500 է եղել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 969 հազար 200 էր:Եթե վերլուծենք ըստ մարզերի, Լոռու մարզում միայն վերջին 1 տարվա ընթացքում բնակչության թիվը նվազել է 2300- ով: Նկատենք, ի դեպ, որ այս մարզում գտնվող Ալավերդու պղնձաձուլական գործարանը տևական ժամանակ է՝ չի շահագործ­վում, և գործարանի փակվելուց հետո 650 քաղաքացի գործազուրկ է դարձել: Ավելի վատ պատկեր է Շիրակի մարզում, այստեղ 3300-ով է բնակչությունը նվազել:

Ի՞նչ է անում գործադիրը դեմոգրաֆիայի խնդրից խուսափելու համար, չունի՞ մտահոգություն բնակչության թվի ակնհայտ նվազ­ման առնչությամբ: Օրաթերթի հարցին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Գրավոր դիմեք, ես կպատասխանեմ, թե կառավարությունն ինչ է անում այս խնդրի լուծման ուղղությամբ»: Օրա­թերթի գրավոր հարցումն, իհարկե, արդեն ուղարկված է:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ