24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կեղծ հարցումներ, կեղծ տվյալներ․ «Գելլափ»-ում տեղյակ չեն, թե Փաշինյանի վարկանիշը բարձրացել է

Այսօր մամուլում տարածվել էր տեղեկություն, թե ըստ հարցումների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրացել է թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և այդ հարցման հեղինակը «Գելլափ»-ն է։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Gallup International Аssociation»-ի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արման Նավասարդյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ կապված հարցում իրենց ընկերությունը չի իրականացրել․ «Մենք վերջին անգամ վարչապետի վարկանիշի հետ կապված հարցում անցկացրել ենք դեռևս ամիսներ առաջ՝ մայիսին, իսկ մեկ շաբաթից կսկսենք նոր հարցում իրականացնել»,- ասաց նա։

Ընկերության տնօրենի խոսքով՝ իրենք միայն Հայաստանի տարածքում են հարցումներ անցկացնում։ Հարցին՝ Արցախում էլ չեն անցկացնում, ի պատասխան՝ Նավասարդյանը բացասական արձագանքեց։

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակմանը՝ նշեց, որ տեղյակ չէ, թե որ «Գելափ»-ի մասին է խոսքը․ «Կա նաև ամերիկական կազմակերպություն, որը պարբերաբար գալիս է Հայաստան, հարցումներ է իրականացնում և գնում»,- ասաց նա՝ նկատի ունենալով Gallup, Inc-ին։

Նշենք, որ դեռևս մայիսին «Գելափ Ինթերնեյշնլ» ընկերության Հայաստանի ներկայացուցչության կողմից վարչապետի վարկանիշի վերաբերյալ անցկացված հարցմանը մասնակցել էր 1108 քաղաքացի։ Համեմատելով դրանից առաջ՝ 2018թ․ սեպտեմբերին անցկացված հարցման արդյունքների հետ՝ արձանագրված վարկանիշը 8-10 %-ով նվազել էր։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակման՝ «Գելափ Ինթերնեշնլ» ընկերության անցկացրած հարցումներով Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 67% է, որը մի փոքր ավելի բարձր է նախորդ հարցման արդյունքներից: Ըստ հրապարակման՝ Փաշինյանի վարկանիշը զգալիորեն բարձրացել է նաև Արցախում, ինչը կապված է Փաշինյանի՝ վերջերս արած այն հայտարարության հետ, որ արցախյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանի և Արցախի իշխանությունների դիրքորոշումները նույնական են:

Հ․Գ․ ԼՈՒՐԵՐ․com-ը կփորձի նաև Gallup, Inc ամերիկյան կազմակերպությունից պարզել՝ արդյոք իրենց կողմից հարցում իրականացվե՞լ է ՀՀ վարչապետի վարկանիշի վերաբերյալ, թե ոչ։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք ընկերության կողմից արված սոցիոլոգիական հարցման արդյունքները՝ առանց միջամտության։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ