26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցնցող բացահայտումներ . Ավինյանը տեղյակ է: Սարհատ Պետրոսյանը անուններ է տալիս

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այսօրվա խորհրդականը, ով Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավարն է, հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը և համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրերը: Նրան պատկանող ընկերությունն անմիջականորեն ներգրավված է այդ բոլոր գործընթացներում: Ազատության հետ զրույցում հայտարարել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ խոսելով Ավետիք Էլոյանի մասին:

Պետրոսյանի խոսքերով, վերոնշյալի մասին տեղյակ են բոլորը, այդ թվում նաև հենց Տիգրան Ավինյանը:

Կադաստրի նախկին ղեկավարը նշել է, որ Էլոյան մինչև պաշտոն զբաղեցնելը Հայաստանում որևէ գործունեություն չի ծավալել, իսկ հիմա նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը. «Դա փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է, որը ես հանգիստ կարող եմ անվանել կառուպվածության հասնող թայֆայականություն: Ես մի դրվագ եմ ասում, եթե իրավապահները, ՔՊ-ն ցանկանում են հետամուտ լինել, ես պատրաստ եմ այլ փաստեր ներկայացնել»:

Պետրոսյանը նշել է, որ Էլոյանը վերոնշյալ պատվեր և շատ այլ պատվերներ ստացել է իր պաշտոնի չարաշահման շնորհիվ, ինչի մասին տեղյակ են բոլորը. «Ճարտարապետական հանրությունն այս հարցը քննարկում է ու շատ զարմացած է: Ես Ավինյանին տեղյակ եմ պահել այդ մասին»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ