27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ճիշտ այնպես, ինչպես ավտորիտար Թուրքիայում է: Բուհերի ինքնուրույնության մասին խոսքերը կդառնան հուշ. Իրավունք

Այս օրերին շատ քննարկվեց այն, որ ՀՀ կրթության, գի­տության, մշակույթի և սպորտի նախարարու­թյան նախաձեռնած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսված փոփոխության համա­ձայն՝ բուհերում «Հայոց լեզուն», «Հայ գրականու­թյունը» և «Հայոց պատ­մությունը» չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ:

Սակայն, պարզվում է՝ վերոնշյալ նախագծում սա միակ ականը չէ: Մինչ մերօրյա իշխանավորները վերամբարձ խոսքեր էին շռայլում բուհերի ինքնուրույ­նության մասին, պարզվում է՝ նախագծով նախատեսված է, որ բուհերի հոգաբարձու­ների 12 հոգուց բաղկացած խորհրդից 6-ին նշանակելու է ԿԳՍՄ նախարարը:

Այն, որ սա լուրջ հարված է բուհերի ինքնավարու­թյանը, անգամ ավելորդ է նշելը: Իսկ մյուս 6-ը լինելու են համալսարանից՝ երկու ու­սանող, երկու դասախոս և երկու գործա­տու, իսկ թե ինչպես է, օրինակ, բազմաթիվ ու տարաբնույթ ֆակուլտետներ ունեցող բուհերում որոշվելու, թե ովքեր պետք է լի­նեն այդ երկու գործատուները, հարցը մնում է օդից կախված:

Բացի այս, նույն նախագծով նախատես­ված է, որ դեկանները նշա­նակվելու են ռեկտորի կող­մից, մինչդեռ միշտ դեկան­ները եղել են ընտրովի:

Այ­սինքն՝ եթե դեկանը մինչև հիմա պատասխանատու էր իր կոլեկտիվի առաջ, ապա այժմ այդ պատաս­խանատվությունը կարող է նվազել, որովհետև նա նախևառաջ պետք է պա­տասխանատու լինի իրեն նշանակողի առաջ և մտա­ծի իր այդ կապերն ամ­րապնդելու մասին: Չէ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դեկանները միշտ չէ, որ ռեկտորատի ցանկություններն են ի կա­տար ածում:

Արդյունքում ստացվում է հետևյալ պատկերը՝ նախարարությունն իր դրած հոգաբարձուների անդամներով ընտ­րում է ռեկտորին, ռեկտորը նշանակում է դեկանին, և փաստացի դեկանը դառնում է քաղաքական պաշտոնյա: Ըստ էության, ճիշտ այնպես, ինչպես ավտորիտար Թուրքիայում է, որտեղ դեկանին նշանակում են նախագահի համաձայնությամբ: Այսքանից հետո մնում է հարց ուղղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ իսկ ո՞ւր մնաց Ձեր ասած ժողովրդավարության բաստիոն Հա­յաստանը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ