10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քննարկում Սյունիքի մարզպետարանում /ֆոտո/

 Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել է “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի “Հարավ-արևելյան տարածքային մասնաճյուղի” տնօրեն Ջիվան Մարգարյանին:

Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը, ինչպես նաև Կուրիս, Գուդեմնիս, Վարդավար և Լեհվազ գյուղական համայնքների ղեկավարները: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նշված համայնքների խմելու և ոռոգման ջրով ապահովելու հարցը և ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները, այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին առնչվող հարցեր:

Նշվեց, որ Մեղրու տարածաշրջանի այս համայնքները սակավաջուր են և անհրաժեշտ է նվազեցնել ջրի կորուստները և փորձելու ուղիներ գտնել առկա խնդիրներին լուծում տալու համար:

Մարզպետը խնդիր դրեց համատեղ այնպիսի որոշում գտնել, որ դրանից ոչ համայնքները տուժեն, ոչ էլ ջրամատակարար կազմակերպությունը: Հանձնարարվեց հարցը ևս մեկ անգամ քննարկել տեղում և զեկուցել արդյունքների մասին: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ