10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արծիվների համար արգելքներ չկան.hayernaysor.am

 

Հայրենիքը բարձրագույն արժեք է, սրտի մեջ ապրող այն տարածքը, որի ֆիզիկական սահմանները կարելի է չափել, ոգեղենը՝ երբեք: Այսօր, երբ Հայաստանն ապրում է “ոչ պատերազմ, ոչ խաղաղություն” իրավիճակում, երբ հարեւան Ադրբեջանն անընդհատ հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, կրկնակի մեծանում եւ արժեւորվում է Հայրենիքի գաղափարը, Հայրենիքի պաշտպանությունը դառնում է կարեւորագույն խնդիր: Հենց Հայրենիքի, նրա պետականության խորհրդանիշի յուրօրինակ “կերպար” է դարձել Հայաստանում տեւական ժամանակ գործող “Հայոց արծիվներ” հասարակական-հայրենասիրական կազմակերպությունը, որի հիմնադիր-նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն է:

“Հայոց արծիվներ”-ի համար դժվարություններ գոյություն չունեն, չկան արգելքներ: Եթե կա նպատակ, կարելի է անցնել ցանկացած ճանապարհով: Եվ մարդիկ հասան Հորբատեղ, որտեղ “արծիվներին” դիմավորեցին աղ ու հացող, երաժշտությամբ, գյուղի երեխաների պարով: Նպատակ էր դրված ստեղծել կազմակերպության 301-րդ գրասենյակը:

Այս թիվը Խաչիկ Ասրյանը կապեց Քրիստոնեության պետական կրոն հռչակելու տարվա հետ, ոգեշնչված խոսեց այն մասին, որ արծիվը թռչուն չէ լոկ, այլ ազատության խորհրդանիշն է, մեր ազգային նկարագրի եւ էության մեջ ապրող վեհ ձգտումն է: Մեծ թվով հորբատեղցիներ անդամագրվեցին կազմակերպությանը՝ խոստանալով, որ ցանկացած պահի պատրաստ են պաշտպանել Հայրենիքի սահմանները, պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի խաղաղ բացվեն արշալույսները Հայաստանում, որպեսզի ոչ ոք չկարողանա մթագնել մեր երեխաների անդորրը:

Օրեր առաջ հակառակորդը Նախիջեւան-Հայաստան սահմանին խլեց մեր երկու երիտասարդի կյանք, փորձեց մի նոր արկածախնդրություն սանձազերծել: Սակայն հատուցումը չուշացավ: Բայց մեր ժողովուրդը խաղաղության կողմնակից է, երբեք չի ձգտում դառնալ պատերազմի հրձիգ: Հետեւաբար  “Հայոց արծիվներ”-ի գերխնդիրն էլ խաղաղության գաղափարի ամրակայումն է ամեն մի հայի մեջ:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ