25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբերի դրությամբ:

1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը. ընկերության վճարած հարկերը 2019թ. հունվար-սեպտեմբերի դրությամբ կազմել են 40 միլիարդ 594 մլն 254 հազար դրամ:

Երկրորդ տեղում «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 40 միլիարդ 277 մլն 32 հազար դրամի հարկ:

Խոշոր հարկատուների ցանկի երրորդ հորիզոնականում «Գազպրոմ» Արմենիա» ընկերությունն է:  Ընկերության վճարած հարկերը կազմել են 33 միլիարդ 623 մլն 700 հազար դրամ:  

Չորրորդ տեղում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է՝ 13 միլիարդ 362 մլն 59 հազար դրամ հարկային վճարումներով:

Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնում է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը: Ընկերությունն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին վճարել է 12 միլիարդ 523 մլն 893 հազար դրամի հարկ:

Վեցերորդ հորիզոնականում «Ֆլեշ» ընկերությունն է՝ 10 միլիարդ 750 մլն 288 հազար դրամ հարկային վճարումներով:

Յոթերորդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է՝ 10 միլիարդ 537 մլն 670 հազար դրամ հարկային վճարումներով:

Ութերորդ հորիզոնականում «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունն է: Ընկերությունն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե է վճարել 9 միլիարդ 701 մլն 380 հազար դրամի հարկ:

Իններորդ հորիզոնականում «Ջեյ Թի Այ Արմենիա ընկերությունն է՝ 9 միլիարդ 263 միլիոն 736 հազար դրամ հարկային վճարումներով:

Տասնյակը եզրափակում է «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությունը, որը  ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե վճարել է 9 միլիարդ 103 մլն 801 հազար դրամի հարկ:

1000 խոշոր հարկ վճարողների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ