02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունում մեկնարկում են կրճատումները; 100-ավոր քաղաքացիներ գործազուրկ կդառնան. Ժողովուրդ

Երբ Ազգային ժողովի կողմից ընդունվեց կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը, բոլորի համար էլ պարզ էր, որ մի քանի ամիս անց կրճատումների նոր ալիքներ կսկսվեն միավորված նախարարություններում: Այս ամիսների ընթացքում դեռ միավորման աշխատանքներն էին ընթանում, եւ այժմ գրեթե պատրաստ է կրճատվող հաստիքների ցանկը: Եվ ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, միավորման արդյունքում կրճատվելու են կրկնվող գործառույթ ունեցող բաժինները: Այս օրերին միավորված նախարարություններն այս ուղղությամբ վերջին աշխատանքներն են տանում:

Օրինակ` կառավարության վաղվա նիստում նախատեսված է քննարկել արդեն Շրջակա միջավայրի նախարարության նոր կառուցվածքը, եւ դրանից հետո էական կրճատումներ կլինեն: Այդ գործընթացը կմեկնարկի հենց կառուցվածքը հաստատելուց անմիջապես հետո: Իսկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պարագայում մոտ 100 աշխատակից կդառնա գործազուրկ բաժինների միավորման արդյունքում: Առաջիկայում սպասվում են նաեւ այլ կառավարական մարմինների միավորումներ, ինչն իր հերթին ենթադրում է այլ կրճատումներ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ