Նախարարությունից 100 աշխատակից կկրճատվի․ Սուրեն Պապիկյան
«Տեղի են ունենում նմանատիպ տասնյակ և հարյուրավոր իրավական պրոցեսներ։ Դա քաղաքական չէ, դա բացառապես իրավական հարթությունում է», – լրագրողների հետ զրույցում ասաց կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը անդրադառնալով Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի և Հրայր Թովմասյանի շուրջ իրականցվող գործընթացներին։
Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացմանը՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ինքը, ինչպես մնացած բոլոր նախարարները, բարձրացված աշխատավարձ ստանում է մայիս ամսից։
«Մեր նախարարությունում բոլորը ստանում են իրենց աշխատանքին համապատասխան պարգևավճարներ։ Երբ դա կլինի Ազգային ժողովի կողմից հաստատված աշխատավարձ, այդ օրվանից կսկսեմ համարել աշխատավարձ։ Ինչ վերաբերում է օպտիմալացմանը և կրճատումներին, սպասվում են միավորումներ, որոնք ենթադրում են կրճատումեր: Նրա խոսքով՝ իրենց նախարարությունում առաջիկայում 100 աշխատակից կկրճատվի: