23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

‹‹Արցախի ու սահմանը պահող տատիկ պապիկների մասին ֆիլմ նկարեք, ոչ թե սեռափոխված Մելինե Դալուզյանի››. Էդուարդ Շարմազանով

Մամուլում վերջերս շրջանառվող թեմաներից մեկը նախկին ծանրամարտիկ, սեռափոխված Մելինե Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմն է, որի համար բյուջեից տրամադրվել է 20 միլիոն դրամ: Այս փաստը շատերի քննադատության առիթը դարձավ: Թեմայի շուրջ MegaNews.am-ը զրուցեց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովի հետ:

‹‹Եթե տրանսգենդերը Ազգային ժողովում բարձր ամբիոնից ելույթ է ունենում, եթե սեռական փոքրամասնությունները մտնում են ոստիկանության բաժին և ապտակում են ոստիկանին, այս իրավիճակում տրամաբանական շարունակությունը սա է: Հայաստանում տեղի է ունենում արժեքային համակարգի փոփոխություն և նոր իշխանությունը, իհարկե ոչ բոլորը,  խրախուսում է պղծության, տրանսգենդերիզմի, սեռական փոքրամասնության, ոչ ավանդական արժեքների քարոզը:

Եթե խոսենք օրինակներով, ապա նոր իշխանությունը խրախուսեց նրանց, ովքեր վեհարանի ու վեհափառի վրա հարձակվեցին, վեհափառի վրա հարձակվողներից մեկին պաշտոն տվեցին: Քա՞նի հոգի է այսօր դատապարտված վեհարանի վրա հարձակվելու գործով, ոչ մի: Երբ կրթության և գիտության նախարարը դպրոցից հեռացրեց քահանային կառավարությունը որևէ մի դատապարտող քայլ ձեռնարկեց: Չեմ զարմանա, որ մեկ կամ երկու տարի հետո Հայաստանում ‹‹գեյ շքերթներ›› կազմակերպվեն: Կարծում եմ ավելի ճիշտ կլիներ Արցախի մասին ֆիլմ նկարահանել, իր ուժերով ինչ որ բանի հասած մարդու մասին նկարել, սահմանը պահող տատիկ պապիկների ու երեխաների մասին գումար տային ֆիլմ հանեին: Սա ցույց է տալիս այսօրվա իշխանության գաղափարական բովանդակությունը: Սա քայլերի հաջորդականություն է, որ մարդիկ նպատակադրված անում են››,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Մերի Գևորգյան

meganews.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ