23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավազակային հարձակում դեղատան վրա

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում անհայտ անձը ներս է մտել Ազատության պողոտայում գործող «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատուն և այնտեղ գտնվող վաճառողուհի, Երևանի բնակիչ Հայկուհի Հ.-ից դանակի սպառնալիքի տակ հափշտակել 90 հազար դրամ և դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարված ավազակային հարձակման մասին իրավապահներին տեղեկացրել է «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության պետը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ