«Տեսա՞ր ինչ էղավ» Ժողովուրդ
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ ուշագրավ հայտարարություն էր արել. «Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես պաշտոնապես հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»:
ՀՔԾ-ի մեր աղբյուրները տեղեկացնում են, թե հիմա կենտրոնացել են այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանն առանց մանդատից հրաժարվելու է առաջադրվել ու վարչապետ դարձել:
Իրավապահները «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են նաև, որ նույն խախտումով՝ առանց պատգամավորության մանդատից հրաժարվելու, Արտակ Զեյնալյանն ու Մանե Թանդիլյանն էլ դարձել են արդարադատության և աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարներ, իսկ Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահ