Սոցապ նախարարը գիշերօթիկը չի տարբերում հոսթելից. պատգամավոր
Սոցապ նախարարը գիշերօթիկը չի տարբերում հոսթելից, այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրառել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին գիշերօթիկ դպրոցների լուծարման՝ ցավոտ հարցը հնչեցնելս ցավոտ է տարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ հեգնելով, թե ես, որպես նախկին նախարար, չգիտեմ, որ գիշերօթիկներում երեխաներին չեն կրթում:
Չեմ զարմանում, դե նա ոլորտի հետ կապ չունեցող հազար ու մի թեմայով զրուցելու պայմաններում որտեղի՞ց ժամանակ գտնի, որ կարդա իր ղեկավարած ոլորտը կարգավորող օրենսդրությունը:
Տիկին նախարար, Ձեր զարմանքը պարպելու համար կարդացեք ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի թիվ 890-Ն որոշումը, որպեսզի հաջորդ անգամ նույն թեմայով Ձեր կարծիքը լսողը չկարծի, որ Դուք գիշերօթիկը չեք տարբերում մոթելից կամ հոսթելից:
Երևի հենց այդ պատճառով էլ այդպես սառնասրտորեն էլ պատրաստվում եք կործանել հաստատությունները»: