Ուշագրավ բացթողում՝ Փաշինյան-Սահակյան հանդիպմանը
«Այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Չեմ խորանում հանդիպման բովանդակության մեջ: Հետաքրքիր մի բան կա, որը արժանի է ուշադրության: Հանդիպմանը տեղադրված էր միայն ՀՀ դրոշը, բացակայում էր Արցախի Հանրապետության դրոշը: Սա արդյո՞ք պատահականություն է. վերջերս լայն տարածում գտած քարոզչական առումով, որ Արցախը ՀՀ մարզ է: Ո՞վ է սրա պատասխանատուն, անփութություն, թե՞ ծրագրավորված գործընթաց:Վարչապետը պետք է տա հստակ բացատրություն. Արցախի հարցում խաղեր տալ չկա: Սթափվե՛ք»։ Գրում է Արեն Մանուկյանն՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան հանդիպմանը:
Քաղաքագետ Աղվան Պողոսյանն էլ է ամդրադարձել թեմային, մասնավորապես նշելով. «Սա վտանգավոր երեւույթ է. ինչո՞ւ է բացակայում Արցախի դրոշը»: