23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իշխանությունները մեկ տարուց ավելի փորձել են ու Ամուլսարի հարցում ոչ մի կոռուպցիոն գործարք չեն գտել. իշխանական պատգամավոր

Իշխանության ներկայացուցիչները հերթով բավական հետաքրքիր հայտարարություններ են անում Ամուլսարի մասին: Օրերս վարչապետի կնոջ եղբայրը՝ «Իմքայլական» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ասել էր, որ, եթե բախումների գնալու ճանապարհն ընտրեին, Ամուլսարում փորձաքննություններ չէին անի, հարցը այսքան չէին ձգձգի: Այս մասին գրում է 168.am-ը:

Սա, փաստորեն, արձանագրում է փաստը, որ իշխանությունն արդեն 1,5 տարի Ամուլսարի հանքում փորձաքննություններ է անում, ու հարցի լուծումը ամիսներով, հիմա արդեն՝ տարիներով հետաձգել է, ոչ թե՝ օբյեկտիվ խնդիրների առկայության, այլ՝ բախումների չգնալու ու աղմուկից խուսափելու քաղաքական մտավախության արդյունքում: Հետո էլ Սերժ Թանկյանը բողոքում է հարցի քաղաքականացումից, որը հենց իշխանության գործելաոճն է:

Երեկ էլ իշխանական թևի մեկ այլ պատգամավոր՝ Մարիա Կարապետյանն էլ ավելի հետաքրքիր հայտարարություն արեց  լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում: Նա խոստովանեց, որ իշխանությունները մեկ տարուց ավելի փորձել են ու Ամուլսարի հարցում ոչ մի կոռուպցիոն գործարք չեն գտել:

«Պետությունն ընդամենը պետք է իր շարունակականությունն ապահովի, սեփական ստորագրության պատիվն ապահովի, եթե չի կարողանում ապացուցել, որ այդ ստորագրությունը որևէ կոռուպցիոն գործարքի հետևանք է եղել»։

Պատգամավորը, փաստորեն, խոստովանում է, որ ջանք ու եռանդ չեն խնայել կոռուպցիոն գործարք «ապացուցելու» ու դրանով Ամուլսարի շուրջ ստեղծված խայտառակ վիճակն արդարացնելու համար, բայց չեն գտել: Ու հիմա ստիպված պետք է պետության «ստորագրության պատիվը» պահպանեն: 

Պատգամավորը, սակայն, մոռանում է, որ իշխանության այս պահվածքի արդյունքում՝ պետության հեղինակությունը վաղուց արդեն գետնովն են տվել: Վկան չեղած ներդրումներն են՝ ներդրողի վրա «կեղտ բռնելու» փորձերի ու ապօրինությունը հովանավորելու ավելի քան մեկ տարվա գործելաոճի արդյունքում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ