19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Կարուսել. Վիգեն Սարգսյանին վերաբերող գործն ուղարկել են դատախազություն, հետո նորից հետ՝ ՔԿ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի դեմ քրեական գործը հսկողություն իրականացնող դատախազի պահանջով ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին հայտնել են ՀՔԾ-ից՝ նշելով, որ գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։

Գործը, սակայն, դատախազի պահանջով ՀՔԾ-ից հետ է ուղարկվել Քննչական կոմիտե։ Այս մասին հայտնել են դատախազությունից։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ