«Ձեր հերոսը Էլթոն Ջոնն է, իսկ մեր Հերոսը Վիտալի Բալասանյանն է». Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ձեր հերոսը՝ Էլթոն Ջոնն է…
«Ժամանակն է, որ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում քան պատերազմի դաշտերում, որ հետագայում չհիասթափվեք. կամ ընդհանրապես ազատվել մարդկանց «հերոսացնելու» ավանդույթից»: ©️Լառա Ահարոնյան
Նման ապազգային քարոզը պատերազմող երկրում անընդունելի է և հղի է վտանգներով:
————————————————————————————
, Մեծ դավադրությունը և Վիտալի Բալասանյանի զգոնությունը.
«Բոլոր նրանք ովքեր Բալասանյանին հեգնում ու հայհոյում են, խնդրեմ, թող ասեն՝ թե հակառուսական դավադրության հաջողության դեպքում, ավելի կոնրեկտ եթե Սասնա ծռերի ծրագիրը իրականանա և ռուսական բազաները հանվեն Հայաստանից, կամ թեկուզ իշխանությունները այնպես թշնամանան Ռուաստանի հետ, որ զենքի մատակարարումը խափանվի, կամ գազը թանկանա, կամ հազար ու մի պրոբլեմ առաջնա, ինչպե՞ս են պատկերացնում երկրի անվտանգությունը, կոնկրետ՝ ինչպե՞ս են պատկերացնում իրենց հարազատների, ընտնիքների, ընկերների կյանքի պաշտպանությունը։ Եթե այս հարցերի պատասխանը չունեն, եթե իրապաշտական այլընտրանք չեն առաջրկում, ու չեն էլ կարող առաջրկել, քանի որ առայժմ չկա, ուրեմն, իրենք էլ մեծ դավադրության մաս են կազմում՝ գիտակցված, կամ ոչ, կարևոր չի»։
©️Վահան Իշխանյան
Հ.Գ. «Ամեն ղեկավար ֊ տասնապետ, զորավար, նախարար ֊ որ հրաժարվում է մեռնել իր Հայրենիքի համար, հանցագործ է։ Ամեն ճշմարիտ իշխանություն ֊ տասնապետություն, նախարարություն ֊ ենթադրում է ավելի բարձր բարոյական իշխանավորի, քան իշխվողի մոտ»։
Գարեգին ՆԺԴԵՀ»: