24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Գիտե՞ք ինչի են սենց մեծ-մեծ փռթում»

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուք քաղաքական գործընթացներում համընկնումների հավատու՞մ եք։ Ես՝ ոչ…

Վրաստանում հեղափոխությունից հետո Բաց հասարակության հիմնադրամի Վրաստանի գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Լոմայան դարձավ Կրթության և Գիտության նախարար, իսկ 2007 թվականին նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար և ակտիվ բացասական դերակատարություն ունեցավ 2008 թվականի օգոստոսյան ռազմական գործողությունների ժամանակ։

2015 թվականի ապրիլից 2018 թվականի մայիսը ԱԽՔ Արմեն Գրիգորյանը աշխատել է Բաց Հասարակության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունում։Իշխանափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիսից նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Ու էս տղան, որը միջազգային հարթակներում իր ելույթների ընթացքում խոսում է բոլոր թեմաներից՝ ժողովրդավարությունից մինչեւ շուգարինգ, բայց շրջանցում է Ղարաբաղյան հակամարտության թեման, կարծիք է հայտնել նորագույն պատմության մեջ Վիտալի Բալասանյանի եւ Սերժ Սարգսյանի դերի մասին։

Գիտե՞ք ինչի են սենց մեծ-մեծ փռթում։ Որովհետեւ գիտեն, որ եթե իրական թշնամին նորից հարձակվի հրամանատարները «քեն չեն քշելու»՝ պաշտպանելու են թե մեզ, թե չվաստակած կաբինետներից իրենց մասին փռթողներին։ Որովհետեւ տենց մասնագիտություն կա՝ հայրենիքը պաշտպանել, բայց դրա կողքին կան նաեւ աշխարհի երկու ամենահին մասնագիտությունները՝ մարմնավաճառությունը ու քաղաքականությունը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ