20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Երիտասարդ կանանց հանդեպ, մեղմ ասած, անպատեհ և գռեհիկ պահվածքը սույն մարդու մոտ արդեն դարձել է պաթոլոգիա»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբույան իր էջում գրել է.

«Քիչ առաջ տեղեկացա, որ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանն այսօր մի նոր գրառում է արել, հերթական անգամ փորձելով սվաղել իր լկտի արտահայտությունը:

Բայց ինչպես հաճախ է լինում, աչքը դզելու փոխարեն ունքն էլ հետն է հանել:

Չբավարարվելով Արփինե Հովհաննիսյանի հանդեպ պատգամավորին և տղամարդուն իր անվայել կեցվածքով, այսօր էլ պիտակավորել և թիրախավորել է Սիրանուշ Սահակյանին և Էլինար Վարդանյանին:

Երիտասարդ կանանց հանդեպ, մեղմ ասած, անպատեհ և գռեհիկ պահվածքը սույն մարդու մոտ արդեն դարձել է պաթոլոգիա:

Ամոթ նրա ղեկավարներին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ