23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թավշյա իշխանափոխությունից հետո իշխանության ձեռքով ատելության խոսքը ներխուժեց մեդիադաշտ. Ժուռնալիստների միության նախագահ /տեսանյութ/

 Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է  Հայելի ակումբի վրա հարձակումից` նշելով, որ ատելության բառապաշարը թավշյա հեղափոխությունից հետո գագաթնակետին է հասել` ներխուժելով մեդիադաշտ, սոցիալական ցանցեր, եւ դա տեղի ունեցավ իշխանությունների ձեռքով:

Իշխանություններին ուղղված կոչերը`զսպելու ատելության խոսքը, անարձագանք է մնացել, հալառակը, դրանք փորձել են ԶԼՄ-ներին դասեր տալ`ինչպես աշխատել: 

«Մենք տեսնում ենք, որ ընտրովի արդարադատություն է տեղի ունենում նաեւ այս հարցում: Եթե դատավորին հարցեր ուղղելու համար մարդիկ կալանավորվեցին, «Հայելի » ակումբի վրա հարձակվելու համար բավարարվելու են աշխատավարձի 150-ապատիկի չափով տուգանքով: Սա լուծում չէ: Սա նշանակում է, որ ԶԼՄ-ները այսուհետ պետք է պատրաստ լինեն նման հարձակումների, որ որեւէ խումբ ոչ միայն կարող է հարձակվել մեդիաների վրա, ներխուժել խմբագրություն, ձվեր նետել, լոլիկ նետել , այլ նաեւ կոնկրետ գործողություններ լինեն»,-նշել է Սաթիկ Սեյրանյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ