23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեք օրում Հայաստանի տարածքում ունենք 1 զոհ և 3 վիրավոր: Ի՞նչ արձագանք կա իշխանությունների կողմից

Հորինված թեմաների և պոպուլիստական էժանագին օրակարգի ներքո իշխանությունը լիովին կորցրել է իրականության զգացողությունը։ Այս մասին գրել է նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը մասնավորապես նշելով.

«Երեք օրում Հայաստանի տարածքում ունենք 1 զոհ և 3 վիրավոր:

Ի՞նչ արձագանք կա իշխանությունների կողմից: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում և ձեռնարկվու՞մ են արդյոք: Ասելու բան չկա՞ սեփական հանրությանը, զինված ուժերին, համանախագահներին, գործընկեր երկրներին, միջազգային հանրությանը…

Հորինված թեմաների և պոպուլիստական էժանագին օրակարգի ներքո իշխանությունը լիովին կորցրել է իրականության զգացողությունը, իսկ հանրությունը՝ իր համապատասխան ինստիտուտներով հանդերձ, օր-օրի սպառում է սեփական իմունիտետը…

Մենք չունենք և չենք կարող ունենալ թշնամիներ սեփական երկրում, իրական թշնամին մեր թշնամանքից է ուժ ստանում և այդ ուժը նրան տալիս են ներքին թշնամանք սերմանողները:

Կամ մենք կհասկանանք այս պարզագույն ճշմարտությունը, կամ՝ կհատենք անդառնալիության ռուբիկոնը…

Ցավակցում եմ հայրենիքի պաշտպանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին….

Արագ ապաքինում մեր վիրավոր տղաներին»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ