23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր «Էլչիբեյի» սխալներից ուզում է օգտվել Ալիևը՝ պողոսների հիացական հայացքների ներքո

Պաշտպանյալը ներքին լսարանի համար հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», իսկ արտաքին լսարանի համար ասում, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։ Այսինքն՝ ասում է, որ «Արցախը Հայաստան է, բայց …»։

Իսկ ահա Ալիևը և՛ ներքին, և՛ արտաքին լսարանի համար ասում է, որ «Արցախը Ադրբեջան է, և վե՛րջ», այսինքն՝ ցույց է տալիս, թե ինչը կբավարարի իրեն։

Պաշտպանյալը պահը (ԵԱՏՄ միջոցառումը) օգտագործեց ՌԴ–ի ու անձամբ Պուտինի դեմ հանրահավաքներ կազմակերպելու և հայ–ռուսական հարաբերություններն է՛լ ավելի վատացնելու համար։

Իսկ ահա Ալիևը Սոչիում ամեն ինչ անում էր, որպեսզի ՌԴ–ի ու Պուտինի հետ Ադրբեջանի ու անձամբ իր հարաբերությունները խորանան, որովհետև ուզում է կյանքի կոչել «Արցախը Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը։

Պաշտպանյալը զբաղված է Սահմանադրական դատարանը գրավելու և Ստեփանակերտի հետ իր կռիվը խորացնելու գործով։

Ալիևի թիրախն էլ է նույնը։ Ստեփանակերտը։ Դրա համար նա զորավարժություններ է անցկացնում ու գրավում պայմանական հակառակորդի, այսինքն՝ մեր, դիրքերը։

Պաշտպանյալն իր վարած ներքին ու արտաքին քաղաքականությամբ հիշեցնում է Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյին, իսկ ահա Ալիևը Սոչիում քննադատում էր նույն այդ Էլչիբեյին ու ցույց տալիս դրա քայլերի կործանարար բնույթը։

Ալիևի քննադատությունը Էլչիբեյի հասցեին նշանակում է, որ իրենք դասեր են քաղել իրենց սխալներից, իսկ ահա մեր «Էլչիբեյը» կրկնում է այդ սխալները։

Էլչիբեյի սխալներից մենք շտապեցինք օգտվել նախորդ դարի 90–ականներին։ Մեր «Էլչիբեյի» սխալներից ուզում է օգտվել Ալիևը՝ պողոսների հիացական հայացքների ներքո:

Անդրանիկ Թեւանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ