16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Անակնկա՞լ՝ իշխանություններին

ԱԺ ոչ իշխանական քառյակի նիստից հետո ՛՛Ժառանգութան՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ վաղը 1:30-ին ԱԺ-ում չորս քաղաքական ուժերը միասին մամուլի ասուլիս կհրավիրեն: Ասուլիսին կներկայացվի 12 կետից բաղկացած առաջարկությունների ցանկը:

՛՛Հայտարարությունում կան քաղաքական և տնտեսական շեշտադրումններ, որ կհրապարակենք վաղը՛՛,-ասաց Հակոբյանը։ Հարցին, թե իշխանություններին անակնկալ սպասվում է, նա պատասխանեց. ՛՛Չգիտեմ՝ մեր իշխանություներին որև՝ անակնկալ կարելի է մատուցել, թե ոչ՛՛։ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ կետերը հիմնականում վերաբերում են ներքին խնդիրներին, բայց միաժամանակ ավելացրեց, որ այնտեղ իրենք սրբագրումներից հետո ավելացրել են նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, որը մասնավորապես վերաբերում է Արցախի հիմնախնդրին։ 

Հարցին, թե նախորդ անգամ նշվեց, որ կետերում արտաքին հարցերին չեն անդրադաձել, դա նշանակում է, որ նաև կետերն են ավելացել, Ռուբիկ Հակոբյանը բացասական արձագանքեց՝ նկատելով, որ կետերը պահպանվել են, ուղղակի այս ընթաքցում խմբագրումներ են եղել, և արտաքին հարցերն ինչ-որ առումով արձանագրել են այդ հայտարարության մեջ։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ