08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՀՀԿ-ական պատգամավորը “մեղմ ասած” չի հասկանում առաջին նախագահին

Այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջերս հրապարակված հոդվածում նշված հայտարարություններին նշեց, որ չի կարելի Հայաստանում տիրող իրավիճակի մեղքը միայն ներկայիս իշխանությունների վրա բարդել:

Պատգամավորը փաստում է, որ հիմնադիր նախագահը պետք է իրերը “սեւի ու սպիտակի” բաժանելու փոխարեն կոնկրետ սխալներից խոսի:

“Ես միշտ էլ մեծ հարգանքով եմ վերաբերվել բոլոր նախագահներին, սակայն այսօր, երբ առաջին նախագահը պետության քայքայման մասին է խոսում, դա, մեղմ ասած, ճիշտ չեմ համարում”, – ասաց Ալեքսանյանը:

Պատգամավորը  նկատեց, որ որ Լեւոն Տեր-Պետրոսյանի`  ”Բարգավաճ  Հայաստան” կուսակցության հասցեին հնչեցրած մեսիջն իրականում հանրությանն է ուղղված:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ