23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչի՞ էն ժամանակ կոկորդներդ չէիք ճղում հանուն ճշմարտության․ Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Թող ինձ ներեն բոլոր այն ընկերներս, որոնք արդեն հասցրեցին դատապարտել, Նիկոլ Փաշինյանի ասած՝ «պատերի տակ վնգստացող դատավորներից» մեկի նկատմամբ տեղի ունեցած միջադեպը, բայց ես էդ մտահոգությունը հրապարակային արտահայտելու ձևաչափը չեմ ընդունում: Իսկ իշխանության հետույքը լիզող տարատեսակ «վերլուծաբաններին» ու սոռոսի վաստակներին մի բան ունեմ ասելու՝ երբ ՍԴ անդամ/դատավորների վրա էիք հարձակվում հենց ՍԴ բակում, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանին քրեական գործի տակ էր մտցնում ձեր գերագույն գլխավորը, երբ ասում էր «պատերի տակ վնգստացողներ» ու նման այլ գռեհկաբանություններ ու լակոտի պահվածք, էդ ինչի՞ էդ ժամանակ լեզուներդ իշխանական հետույքներից չէիք հանում ու կոկորդներդ ճղում հանուն ճշմարտության:

Դատավոր Դանիբեկյանի նկատմամբ արվածից հազարապատիկ ավելի վատ բաներ են արել ու անում գործող իշխանությունները՝ իրենց չհնազանդվող դատավորների նկատմամբ, ու եթե էդ ժամանակ ձեր բերանից քաքի հոտ է գալիս (հայտնի պատճառներով), հիմա դուք խոսելու իրավունք չունեք:

Իսկ իրապես մտահոգ մարդիկ, որոնք արագ արձագանքեցին հրապարակային, թող իմանան, որ Նիկոլն ու իր կառավարությունը խորապես թքած ունեն իրենց կարծիքի վրա: Մաքսիմում էդ հրապարակային արտահայտած կարծիքը մի անգամ կօգտագործեն իրանց ուզածով ու վերջ:

Հ.Գ. Դատավոր Դանիբեկյանին ու մնացած այլ «պատերի տակ վնգստացող» դատավորներին էլ ըտենց նվեր պետք չի մատուցել, տղե՛րք, դրա հակառակ էֆեկտը ավելի շատ կլինի, քան ձեր ուզածը արտահայտելը: Էսքանը, լավ մնացեք։

 

 
 24  0

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ