23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծնկի՛, ցիրկն է գալիս

«թավշյա կրկեսային Գլայսշալթունգ (Gleichschaltung) ու Կիրխենկամպֆ (Kirchenkampf)՝ գավառական ադոլֆիկների, գեբելսիկների, ռոզենբերգիկների, բորմանիկների ու հիմլերիկների կատարմամբ…

…86 տարի առաջ ընտրողների վստահության քվեն ստացած հեղափոխական կլոունները աջ ու ձախ բոլորին ծնկի էին բերում՝ դատարաններ, եկեղեցի, բանակ, լրավամիջոցներ, խոշոր բիզնեսներ… ու էդ ամենն ավարտվեց Գերմանիայի ժողովրդի՝ ընտրողների ու չընտրողների ծնկի գալով… չէ, ծնկի չէ՝ գետնատարած, թավալգլոր ու արյունաշաղախ...

…էս գավառական ծաղրածուներից հիմա էլ շատ կա, որ աջուձախ ծնկի բերելուց են խոսում, իրենց սուրբ առաքելությունից ու տոտալ վերահսկողություն հաստատելու անհրաժեշտությունից… բայց կգտնվի՞ գոնե մի Նիմյոլլեր (թեկուզ գավառական), որը կբարձրաձայնի «Երբ նրանք եկան…» հավաքական ինքնախոստովանականը… քանի կլոունները ծնկի չեն իջեցրել ողջ երկիրը…

…պատմությունը քանիցս վերահաստատել է. սեփական երկրում այլախոհներին ու քաղաքական հակառակորդներին ծնկի բերելուց խոսողները միայն մի բան են ծնկի բերում ի վերջո՝ սեփական երկիրն ու մարդկանց…»:

© ծնկի՛, ցիրկն է գալիս

Վահան Ասատրյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ