04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գործիդ գնա ա՜յ տղա, տո այ վաղամեռիկ ապաքաղաքական պիտույք. ԲՀԿ-ական պատգամավոր

Անշուշտ, կարծիք արտահայտելը յուրաքանչյուրիս սահմանադրական իրավունքն է, բայց, արդյո՞ք, կարելի է այն չարաշահել… Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Լավ, ասենք՝ թող էլի քննարկեն ու քննադատեն ստատուսներս…

Մի ինչ-որ ջահել գրչակ է վերջերս խցկվում գրածներիս մեջ, ու, բովանդակությունից գլուխ չհանելով, մի անկենդան երկտող թողնում, նկարս իր նկարին կցում ու արագ ճողոպրում…

Ոմն Տարոն Չախոյան…

Պարզ է չէ՞, որ ոչինչ չասող անուն-ազգանուն է, որի կոնկրետ կրող այդ դեղնակտուցն այս կյանքում ուրիշ կերպ ինքնահաստատվել չի կարող, քան հայտնի մարդկանց հետևից վայրենախոսելով ու նրանց հետ կողք-կողքի նկար տեղադրելով…

Տո այ մանկիկ, դու ո՞վ ես, որ ինձ հեգնես, դու ի՞նչ ներդրում ունես էս կյանքում…

Այ վաղամեռիկ ապաքաղաքական պիտույք, կենսագրությունս որ ամբողջությամբ տպեմ մի կտորի վրա, մի նոր կոստյում կկարեն վրայովդ, որ հագնես ու դուրս գաս մարդամեջ:

Դե իսկ քո կենսագրությունը ոչ այլ ինչ է, քան լքված տապանաքարի վրայի անփառունակ երկտող մակագրություն…

Հերիք չի՞ սեփական մանրությունիցդ բխող խղճահարույց հոգեճնշիչ վիճակդ փորձես հաղթահարել ճանաչված մարդկանց հասցեին ճլթացնելով… Հերիք չի՞ առանց լիազորագրի ծառայություն մատուցես…

Գործիդ գնա ա՜յ տղա (չնայած դու լավ էլ քո արժանի տեղում ես, քեզ ո՞վ լուրջ բան կվստահի, այ առոչինչ համառություն), էլ չհիշես ինձ, չեմ պատասխանելու…

Բայց, այ որ մի օր հանկարծ պատահաբար առերեսվենք մի փողոցում, դու դրանից հետո կդառնաս մի գթաշարժ վիպասան…»,-գրել է նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ