09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Henaran.am-ը աշխատելու է արտակարգ ռեժիմով. Հայաստանում ընտրություններ են

Այսօր հունիսի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի  համայնքներում: 40 համայնքում ընտրելու են համայնքի ղեկավար, 31-ում ավագանու անդամներ:

Քաղաքային համայքներից քաղաքապետ են ըտրվելու Գորիսում եւ Ջերմուկում:  Երկու քաղաքներում էլ երկուական թեկնածու են. Գորիսում ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Վաչագան Ադունցին ձեռնոց է նետել անկուսակցական Հրայր Յոլյանը, իսկ Ջերմուկում գործող  քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանի դեմ պայքարում է “Ջերմուկշին” ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանը:

Henaran.am-ը այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով. Տարբեր մարզերում աշխատող մեր թղթակիցները պարբերաբար տեղեկատվություն կտրամադրեն քվեարկության ընթացքի մասին: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի քվեարկությունը սկսվում է ժամը 8-ից եւ ավարտվում ժամը 20.00-ին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ