08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ասում են՝ մեր գրպաններին ձեռք չտաք. ազատամարտիկները չեն լռել /վիդեո/

Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը կարծես թե դարձավ ազատամարտիկների խաղաղ պայքարի խորհրդանիշը: Ավետիսյանը պայքարում էր ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման, ազատամարտիկի օրենքի ընդունման համար: Սակայն պայքարի կեսին՝ նա կալանավորվեց:

Պայքարը սկսվեց ակտիվ հավաքներով, որին հաջորդեցին երկարատև նստացույցերը, ապա նաև հացադուլ հայտարարող ազատամարտիկներ եղան, այդ թվում պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը:

Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումը արդյո՞ք հասկանալ տվեց ազատամարտիկներին, որ գործող իշխանությունների դեմ գնալ հնարավոր չէ, թե՞ ուղղակի պայքարը շեղվեց ու այս անգամ բոլորը սկսեցին պայքարել գնդապետի ազատության համար: Ինչու՞ լռեցին ազատամարտիկները….

Թեմայի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց ’’Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի’’ նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանի հետ:

’’Այս իշխանությունը ըստ էության ունի երկու բյուջե, մի բյուջեն ցույց են տալիս ժողովրդին և պայքարող խմբերին, որ ասեն՝ գիտեք ինչ կա այսքանն է մենք ավել բանի ի վիճակի չենք: Մյուս բյուջեն դա իրենց գրպանների բյուջենա, որը բոլորիցսա քամվում: Իրանք ասում են մեր գրպաններին ձեռք չտաք’’,-ասաց Սարուխանյանը:

 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ