23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախցիներն ապացուցեցին, որ պատերազմական պայմաններում էլ կարող են մտածել ապագայի մասին. քաղաքագետ

“Այս ընտրություններով արցախցիներն ապացուցեցին , որ պատերազմական պայմաններում էլ կարող են կազմակերպել ճիշտ ընտրություններ եւ մտածել ապագայի մասին”,-հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր` հուլիսի 21-ին կայացած ասուլիսին:

Չնայած  հաջող ընտրություններին, քաղաքագետը կարծում է, որ դրանք չեն փոխի  Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը: Բանախոսը հիշեցրեց, որ Եվրամիությունը ետ է կանգնել նախորդ տարի ԵՄ  բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի տված խոստումից, ըստ որի իրենք ուղիղ կապեր կհասատեն Արցախի հետ: “Դա նշանակում է, որ խաղը դեռ չի ավրարտվել”,-նշեց Շաքարյանցը:

Ասուլիսին ներկա  պատմաբան Գեւորգ Մելքոնյանը նկատեց, որ ԼՂ ընտրություններին առաջին հերթին դեմ էին Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք միջազգային հանրությանը կոչ էին անում չլուսաբանել ընտրությունները, սակայն արդյունքն սպասվածից էլ լավ էր: Այս անգամ միջազգային մամուլը, անդրադառնալով ԼՂ-ում տեղի ունեցած ընտրություններին, գրում է, որ ԼՂ-ում կայացան ժողովրդավարական նախագահական ընտրություններ, այլ ոչ թե համայնքային ընտրություններ:

Պատմաբանը նշեց, որ միջազգային հանրությունն ընդունում է միայն ժողովրդավարական ընտրություններ, եւ հենց այդ փաստն էլ ցույց է տալիս, որ Արցախը ճիշտ ուղու վրա է: Ինչ վերաբերում է ԼՂ հարցի հետագա զարգացումներին, ապա Գեւորգ Մելքոնյանը կարծում է, որ կայացած ընտրությունները չեն կարող ազդեցություն չունենալ այդ հարցում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ