24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարդիկ մտածում են՝ այդ ամեն ինչը լավ է, իսկ երբ ենք բաժանելու մեր փողերը. Փաշինյանը՝ Նյու Յորքի հայերի հետ հանդիպմանը

Ես չեմ հասկանում, թե ինչպես այս ամենից հետո Հայաստանում կարող է լինել պետական պաշտոնյա, որ մտածի, թե կարող է նորից կաշառք վերցնել, ապօրինություն թույլ տալ:

Դա ինձ համար ամեաանհասկանալի հարցն, որի պատասխանը չեմ գտնում: Այդ մարդիկ հեռուստացույց չե՞ն նայում, լուրեր չե՞ն կարդում: Երբեմն հանդիպում ես հայացքների, առաջարկների, որ դե լավ, հեղափոխությունը եղավ, այդ ամեն ինչը լավ է, իսկ երբ ենք բաժանելու մեր փողերը, երբ ենք բաժանելու ոլորտները, ներմուծման քվոտաները եւ այլն: Հասկանում ես, որ դա առանձին վերցրած փոքր խմբի մեջ չի տարածված այդ երեւույթը: Սա ամենամեծ մարտահրավերն է»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա հավաստիացրեց, որ այն ինչ տեղի է ունեցել, իրականություն է. «Նրանք, որոնք չեն արձանագրելու սա, ես օրինակ չեմ պատկերացնում, որ այդ մարդիկ պետական կառավարման համակարգում կարող են մնալ: Այս հարցում չի լինելու փոխզիջում: Նրանց թվում է, որ ամեն ինչ նույնն է մնալու, ուղղակի Սերժ Սարգսյանի փոխարեն այնտեղ նստած է լինելու ուրիշ մարդ»:

Փաշինյանը հիշեցրեց Հայաստանում հայտնի դարձած արտահայտությունը՝ «բա մենք սրա համար էինք հեղափոխություն անո՞ւմ»:

«Երթեւեկության կանոները խախտում տուգանվում են, ասում են՝ «բա մենք սրա համար էինք հեղափոխություն անո՞ւմ: Գողը գողություն է անում, բռնվում է ու ասում՝ բա մենք սրա համար էինք հեղափոխություն անո՞ւմ: Կաշառակերը կաշառք է վերցնում, բռնվում է, ասում է՝ բա մենք սրա համար էինք հեղափոխություն անո՞ւմ:

Այսինքն այնպիսի ընկալում կար, որ ենթադրենք, նրանք, որոնք երկար տարիներ աշխատել են, որ յուղոտ պաշտոն ստանան, կամ իրենց բարեկամներին յուղոտ պաշտոնների տեղավորեն, եւ չի ստացվել, հիմա մտածողությունն այնպիսին է, որ այն ինչ նախկինում չէինք կարողանում անել, հիմա կանենք»:

Վարչապետը հավաստիացրեց, որ այս հարցերում կոմպրոմիսներ չեն լինելու. «Հայաստանից պետք է արմատախիլ արվեն կոռուպցիան, հովանավորչությունը, մենաշնորհները, եւ դա պետք է արվի մինչեւ վերջ ու անմնացորդ: Հիմա ավելի վճռական եմ, քան մեկ տարի առաջ, որովհետեւ հասկանում եմ, որ այդ վճռականությունն է մեթոդը ՀՀ-ի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ