Փաշինյանի պայմանը: Ոստիկանությունն անցնելու է «հատուկ» ռեժիմի, ուժ կկիրառվի. Իրատես
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը վերստին ցնցելու է կառավարությունը, որից կտուժի նաև ԱԺ-ն։ Ամուլսարի հարցը վերջնականապես կվճռվի, հանքը շահագործվելու է։ Այս մասին ակնարկեց իր ասուլիսում նաև Փաշինյանը. «Շրջակա միջավայրին վնաս են քաղաքակրթության բոլոր դրսևորումները՝ ներառյալ գրերի գյուտը։
Ի՞նչ եք առաջարկում: Բրոնզե դա՞ր վերադառնանք»: Այս հարցով պայմանավորված` և՛ օրենսդիր, և´ գործադիր հատվածում կլինեն տուժածներ, սակայն խնդիրը միայն հրաժարականներով ու մանդատ վայր դնելով չի հանգուցալուծվի։
Թերթի տեղեկություններով՝ ոստիկանությունն անցնելու է «հատուկ» ռեժիմի, ուժ ևս կկիրառվի՝ ճնշելու փողոցը։ Այս խնդիրը դրված է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի առաջ, որպեսզի կառավարության որոշումից հետո ապահովվի դրա կիրառումը։Ի դեպ, բաց տեքստով Արման Սարգսյանին Փաշինյանն ասաց, որ աշխատանքի արդյունքով է պայմանավորված նրա հետագա պաշտոնավարումը:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: