21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ազատամարտիկներին միացան նաև քաղաքական ուժեր/վիդեո/

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը:

Մինչեւ դատական նիստի սկիզբը դատարանի դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին ազատամարտիկները,  “Նախախորհրդարանի”  անդամները, “ԴԵՄ ԵՄ”  քաղաքացիական նախաձեռնության անդամները, ԱԻՄ անդամներ, “Նոր քաղաքական մշակույթ”  կուսակցության ղեկավար Անի Զախարյանը։

Ակցիայի մասնակիցները  Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու կոչեր հնչեցրին, հայրենասիրական երգեր երգեցին, նաեւ լսեցին Վոլոդյա Ավետիսյանին նվիրված ռեփ-կատարումը։

Քաղաքացիները նշեցին, որ իրենք պայքարելու են ոչ միայն դատարանի այլ նաև իշխող ռեժիմի դեմ: Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ նաև կրկին անգամ սահմանները պաշտպանելու համար պաշտպանության նախարարի խոսնակի այն հայտարարությանը, որ ցանկացողները դիմեն իրենց:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ