20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դատավորն ու դատախազը հայեր չեն՝ ճիշտա. ազատամարտիկի վեճը դատավորի հետ /վիդեո/

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր կայացած դատական նիստին , մերժեց պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի միջնորդությունը :

Վոլոդյա Ավետիսյանին սատարելու համար դատարան եկած ազատամարտիկները իրենց ընկերջը դիմավորեցին հայրենասիրական երգով և  “Ազատություն  Վոլոդյաին” բացականչություններով։

Վոլոդյա Ավետիսյանին սատարելու համար այնքան շատ քաղաքացիների էին հավաքվել, որ դատական դահլիճում անգամ կանգնելու տեղ չկար: Շատերը այդպես էլ չկարողացան դահլիճ մտնել:Դատը անցավ բավական լարված մթնոլորտում։  Դահլիճում տեղ չլինելու  պատճառով ազատամարտիկների և դատական կագադրիչների մեջ վեճ սկսվեց:

Նիստի ընթացքում դատավորը մի քանի անգամ զգուշացրեց, որ չլռելու դեպքում ինքը ստիպված կլինի դահլիճում գտնվողներին հեռացնել, եւ դատն անցկացնել միայն լրագրողների ներկայությամբ։

Սակայն ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը վեճի բռնվեց դատավորի հետ: Դատավորը կարգադրեց նրան հեռացնել դահլիճից, ինչին ի պատասխան Մարգարյանը ասաց որ մնալու է: Դատավորը պահանջեց, որ վերջինս ներողություն խնդրի դատարանից և քաղաքացիներից: Մարգարայանը ասաց.”Ներողություն հայեր”: Իր պահանջը չկատարելու համար դատավորը ոստիկանին խնդրեց դուրս տանել ազատամարտիկին:

“Ես ասեցի հայեր, դուք ընդունու՞մ եք, որ դատավորն ու դատախազը հայ չեն, ճիշտա…”, նետեց  Մարգարյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ