06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Հարգանքի տուրք՝ Արամ Խաչատրյանի հիշատակին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 111-ամյակի կապակցությամբ, Կոմիտասի անվան պանթեոնում քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ծաղկեպսակ է դրել մեծանուն երաժշտահանի շիրիմին:

Քաղաքապետի տեղակալի հետ միասին Պանթեոն էին այցելել նաեւ  քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաներ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցներն ու ժյուրիի անդամները, ինչպես նաեւ մայրաքաղաքի երաժշտական դպրոցների սաներ։

Անդրադառնալով Արամ Խաչատրյանի վաստակին`Արամ Սուքիասյանն առանձնակի կարեւորել է մեծանուն կոմպոզիտորի ունեցած դերակատարումը համաշխարհային երաժշտարվեստի զարգացման գործում եւ ընդգծել, որ արվեստում թողած նրա հարուստ ժառանգությանը քաղաքակիրթ աշխարհում գնահատվել ու գնահատվելու է մշտապես:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ