08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հրանտ Վարդանյանի ստեղծածի վրա օրական մի քար են ավելացնելու /ֆոտո, վիդեո/

Հրանտ Վարդանյանի ստեղծած կառույցի վրա մենք ամեն օր մի քար ավելացնելու ենք. այսօր “Գրանդ Հոլդինգի” արտադրամասերում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց “Գրանդ Քենդի” ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանը։

Նրա խոսքով,  ավելացվելու է ներդրումների ու արտադրության ծավալը, իսկ կոլեկտիվն առաջնորդվում է տնտեսական հայրենասիրությամբ:  

“Մենք պայքարելու ենք մեր շուկայի համար, մեր ժողովրդի աշխատատեղերի համար, եւ անելու ենք ամեն ինչ, որ մեր երկրի տնտեսություն ավելի զարգանա”,-ասաց Կարեն Վարդանյանը:

  “Գրանդ Քենդի” ընկերության կողմից 2013թ-ի առաջին 5 ամիսներին արտահանվել է շուրջ 220 000 կգ քաղցրավենիք՝ 622 000 դոլար արժեքով, իսկ 2014թ-ի նույն ժամանակահատվածում արտահանվել է 415 000 կգ՝ 906 000 դոլար արժեքով։ Աճը կազմել է 92%-ով եւ նախատեսվում է աճի նույն տեմպը պահպանել ողջ տարվա ընթացքում։ Մինչեւ տարեվերջ ընկերությունում ներդրումների ծավալը կկազմի 5 մլն դոլար։

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով հունիսի 5-ին “Գրանդ Հոլդինգ”  էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  Ի դեպ, հոլդինգի  բոլոր ձեռնարկությունները միասին 2013թ-ին վճարել են 21 մլրդ 267 մլն 600 հազար դրամ հարկ։

Ի դեպ, Հոլդինգից լրագրողներին դատարկաձեռն չճանապարհեցին: Ավանդույթի համաձայն նրանց քաղցրավենիքի տոպրակներ նվիրեցին:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ