08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Կոմիտաս վարդապետից մինչև Վահրամ սարկավագ.հոգևոր դաշտի շոկային իրադարձությունների մասին/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի” ղեկավար Ալեքսանդր Ամարյանը խոսեց հոգևոր աշխարհում աղմուկ բարձրացրած կարևորագույն իրադարձությունների մասին:

Անդրադառնալով վերջին իրադարձություններին Ամարյանը ասաց. “Կուզեի առանձնացնել Կոմիտաս վարդապետի  ավտեմեքենայի ջարդումը: Դեպքը  ստիպում է մտածել, որ պեպտական մարմինները պետք է համապատասխան գործողություոն ծավալեն, իսկ դա համապատասխան օրենքի ստեղծումն է: Ֆեսբուքյան քննարկումներում չգիտես ինչու ավելի շատ քննադատում էին Հայ Առաքելական եկեղեցուն, առանց հաշվի առնելու, որ խուլիգանություն է կատարվել ՀՀ քաղաքացու հանդեպ: Բոլորն իրենց իրավունք վերապահեցին հաշվել հոգևոր մարդու կարողությունները, քննադատել, թե որտեղի՞ց հոգևոր մարդուն այդքան փող”,-նկատեց Ամարյանը անմիջապես անդրադառնալով ոչ պակաս աղմուկ բարձրացրած միջադեպին, որը առնչվում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Վահրամ սարկավագ Կարապետյանին.” Elq.am -ում հղում արվեց, թե Վահրամ Սարկավագը համասեռամոլ է”:

Այս ամենի մեջ Ալեքսանդր Ամարյանը կոնկրետ նպատակաուղղված քայլեր և գործողություններ է տեսնում ի վնաս հայ առաքելական եկեղեցու: Ըստ նրա փորձ է արվում հոգևոր դաշտում աղմուկ բարձրացնելու:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ