20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իրականացվել են բրուցելոզի դեմ պայքարի միջոցառումներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տեղեկատվություն է ստացվել, որ հանրապետության մարզերում, մասնավորապես` Կոտայքի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, առանձին բնակիչների տնտեսությունների գյուղատնտեսական կենդանիների շրջանում արձանագրվել են բրուցելոզ  հիվանդության դեպքեր:

Հիվանդների վաղաժամ հայտնաբերման և համաճարակային հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների կողմից ձեռնարկվել և շարունակվում են իրականացվել են համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային մի շարք միջոցառումներ։  Բնակչության շրջանում, մասնավորապես` թիրախային տնտեսություններում և վարակված կենդանիների կաթը, կաթնամթերքը սննդում օգտագործած, հիվանդ կենդանիների հետ շփված անձանցից կատարվել են արյան նմուշառումներ` լաբորատոր (շճաբանական) հետազոտությունների համար։ Արդյունքում հայտնաբերվել է նախնական ախտորոշմամբ 80 հիվանդ: Բոլոր հիվանդների մոտ հիվանդությունն ընթացել է հիմնականում թեթև ծանրությամբ։ Նրանց նշանակվել է բուժում և տրամադրվել  անհրաժեշտ դեղորայք։

Բժշկական հսկողություն է սահմանվել նաև թիրախային համայնքների ողջ բնակչության շրջանում, միաժամանակ իրականացվել է կենցաղային պարագաների  ախտահանում:

Բնակչությանը տրամադրվել է  Ի՞նչ է բրուցելոզը և ինչպե՞ս պաշտպանվել դրանից վերտառությամբ հուշաթերթեր, փոխանցվել են  բժշկահիգիենիկ գիտելիքներ, կատարվել է առողջ ապրելակերպի քարոզչություն:

ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ  իրավիճակը վերահսկելի է:

Աշխատանքները շարունակվում են։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ