Հարսնացուն նորածին երեխային պահել է հարսանեկան զգեստի վրա/ֆոտո/
ԱՄՆ Թենեսի նահանգի բնակչուհին իր նորածին երեխային դրել է հարսանեկան զգեստի վրա և ամուսնացել:
Հարսնացու Շոն Քարթեր-Բրուքսը բացատրել է, որ երեխան զգեստի վրա անցկացրել է միայն մի քանի րոպե: Երեխային դրել են զգեստի վրա, որպեսզի հարսնացուն լուսանկարվի իր մոր հետ: Չի հաղորդվում, թե ինչու կինը երեխային չի պահել իր ձեռքերին: Հարսանիքին ներկա գտնված անձինք փաստել են, որ երեխային զգեստի վրա ոչ ոք չի տեղափոխել դեպի խորան, սակայն դա չի կանգնեցրել Facebook-ի և Twitter-ի օգտատերերին, ովքեր բազմաթիվ քննադատող մեկնաբանություններ են թողել նկարի տակ: