28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Եթե դուք ակնկալում եք, որ մենք իրար վրա պետք է ցեխ շպրտենք, ինչ-որ բաներ ասենք.Մարուքյանը՝ Արման Բաբաջանյանի հայտարարության մասին

«Պարոն Բաբաջանյանը հայտարարել է, որ դուրս է գալիս խմբակցությունից, կորոշի՝ մանդատը վա՞յր է դնում, թե՞ կպահի: Քանի դեռ նման որոշում չկա, ես հավելյալ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արման Բաբաջանյանի հայտարարությանը:

Ըստ նրա՝ իրենք էլ իրենց հայտարարությունն են արել և ասել, որ ակնկալում են, որ մանդատը կվերադարձնի.

«Սա քաղաքական կոնտեքստում է: Ինչ է նշանակում՝ ակնկալում ենք: Տեսեք՝ ցանկացած ուժ խորհրդարանական կառավարման երկրում, երբ ընտրություններին մասնակցում է, ինքը ձայներ է հավաքում իր ծրագրի, իր գաղափարների, իր քարոզարշավի արդյունքում: Եվ մեր ծրագիրն իրականացնելու համար մենք ստացել ենք 18 մանդատ: Երբ մի մանդատը նվազում ա, այդ մանդատն այդ ծրագրի գեներացրած մանդատն ա: Մեր ասածը սա ա:

Արման Բաբաջանյանը ոչ առաջինն ա, բազմաթիվ դեպքեր են եղել, որ մարդիկ դուրս են եկել խմբակցություններից, ես վստահ եմ, նաև ոչ էլ վերջինն ա էս խորհրդարանում: Բայց հարցը հետևյալն ա՝ խորհրդարանի դերի, կուսակցությունների զարգացման համար շատ կարևոր ա, որ էս խնդիրները մենք կարողանանք լուծել: Այսինքն՝ մեր բարձրացրած հարցը տվյալ պարագայում, մասնավորապես, կապ ունի էս դեպքի հետ, բայց ընդհանրապես մենք ընդհանրական հարց ենք բարձրացնում: Եվ չի բացառվում, որ, երբ սկսենք քննարկել Ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը, Սահմանադրությունը, մենք հանդես գանք համապատասխան առաջարկներով, որ երբ մարդիկ գալիս են կուսակցական խողովակով, այդ կուսակցական խողովակը չնվազի»:

Է.Մարուքյանը նկատեց, որ Ա.Բաբաջանյանն իրենց հարազատ մարդ է. «Եթե դուք ակնկալում եք, որ մենք իրար վրա պետք է ցեխ շպրտենք, ինչ-որ բաներ ասենք, ձեզ պետք է հիասթափեցնեմ, որովհետև անձնական հարաբերությունները մի բան է, հարազատությունը մի բան է, ընկերությունը մի բան է, քաղաքական գործունեությունը մի բան է»:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ սպասելի էր, որ Բաբաջանյանի գործունեության որոշակի փոփոխություն պետք է լինի՝ վերջին շրջանում նրա տարբերվող գործունեության հետ կապված:

Ըստ նրա՝ նոր նստաշրջան է սկսվում, և ճիշտ կլինի, որ խմբակցությունը ցանկացած հարցում լինի միասնական, հետևաբար՝ սա քաղաքական խնդիր է, և ինքը թույլ չի տա, որ այն տեղափոխվի անձնական դաշտ.

«Սա քաղաքական հարց է, արդյոք քաղաքական ուժերը OK են, որ ընտրություններին մասնակցեն, ինչ-որ թիմով գան, հետո էդ թիմից մարդիկ դուրս գան, ու դա նորմա՞լ է դիտարկվելու, թե՞ ոչ: Խորհրդարանական կառավարման երկրում լոկոմոտիվ ուժը կուսակցությունն է: Եթե էս սիստեմը մնա, սա Սերժ Սարգսյանենց գրած օրենքներն են, իրենց է պետք եղել, որ ճնշեն, ում պետք է հանեն, ում վրա ազդեն, ով պետք է հակառակ քվեարկի, նոր համակարգ դեռ չենք ստեղծել, եթե էս համակարգը մնա, ես ձեզ վստահեցնում եմ՝ Հայաստանում կուսակցությունները չեն զարգանա: Մնացածը, բնականաբար, ամեն մարդ իր ուղին ունի»:

Է.Մարուքյանը վստահեցրեց, որ խմբակցությունից այլ պատգամավորների դուրս գալու գործընթաց չկա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ