17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պատգամավորի փեսայի կալանքը կփոխվի՞ /վիդեո/

Մայիսի 17-ին “Վերնիսաժի” մոտ հնչած կրակոցների գործով ձերբակալված Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասաց, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը կփոխեն:

“Միգուցե, նախաքննական մարմինը նման որոշում կայացնի, սակայն այս պահի դրությամբ ինձ որեւէ բան հայտնի չէ այդ մասով: Եվ ես էլ չեմ դիմել այդ հարցով”-ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վերնիսաժի  մոտ հնչած  կրակոցների  հետեւանքով վիրավորվել էր 5 մարդ: Կրակոցները կատարելու կասկածանքով նախօրեին կալանավորվել է Գոռ Առաքելյանը, ով ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 եւ 235 հոդվածների հատկանիշներով:

 Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանը Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է: 

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ